«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպաններ Ժյուլ Կունդեով և Ռոնալդ Արաուխոյով և պատրաստ է նրանց համար վճարել մոտ 125 միլիոն ֆունտ (150 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փորձել ձեռք բերել Կունդեին և Արաուխոյին։
Այս մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Արաուխոն վնասվածքի պատճառով չի խաղացել «Բլաուգրանայի» կազմում: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: