Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա լիգայի 14-րդ տուրում «Լեգանեսի» նկատմամբ հաղթանակից հետո (3:0) մեկնաբանել է թիմի հարձակվողներ Կիլիան Մբապպեի և Վինիսիուս Ժունիորի դիրքերի փոփոխությունը։
Նշենք, որ Մբապպեն այս հանդիպմանը դուրս եկավ ձախ եզրում, իսկ Վինիսիուսը խաղաց կենտրոնական հարձակվողի դիրքում և գոլային փոխանցում կատարեց Կիլիանին 43-րդ րոպեին։
«Մենք փոխեցինք մեր հարձակվողների դիրքերը՝ եզրում դնելով Մբապպեին։ Նա լավ խաղաց, ինչպես և Վինիսիուսը կենտրոնում: Թիմը շատ լավ էր վերահսկում խաղը։
Բացի այդ, Վինիսիուսը վերադարձավ հավաքականից, իսկ եզրում խաղալը մեծ էներգիա է պահանջում։ Նրանք երկուսն էլ այսօր լավ հանդես եկան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն: