«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն շուտով կկարողանա մասնակցել հանդիպումներին։
Հուլիսին Կոպա Ամերիկայի խաղում ստացած վնասվածքի պատճառով ուրուգվայցին դեռ չի խաղացել «Բլաուգրանայի» կազմում այս մրցաշրջանում:
Ըստ Mundo Deportivo-ի, այս ամիս Արաուխոն կարող է ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում։
Հավանական է, որ 25-ամյա կենտրոնական պաշտպանը նոյեմբերի 30-ին կայանալիք Լա Լիգայի «Լաս Պալմասի» դեմ հանդիպման պահեստայինների նստարանին կլինի:
Ռոնալդ Արաուխոն ընդհանուր առմամբ 150 հանդիպում է անցկացրել կատալոնական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում՝ սկսած 2019 թվականից։