Արնե Սլոտ․ «Մենք չենք հանգստանում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին:

«Առավելություն ունենալը լավ է, բայց մենք նաև գիտենք, թե ինչ պահանջվեց դրան հասնելու, այս հաղթանակները տանելու համար։ Իսկ ես պարզապես պետք է ֆուտբոլիստներին ասեմ, որ միայն մեկ-երկու հանդիպումներում ենք մենք մեծ հաղթանակներ տարել, մնացածում տարբերությունը փոքր է եղել։

Մրցակցելով «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Թոթենհեմի» և մյուս բոլոր մեծ թիմերի հետ՝ դուք գիտեք, որ նրանք ունակ են շատ խաղեր անընդմեջ հաղթելու:

Այնպես որ, հիանալի է լինել այն դիրքում, որում այժմ գտնվում ենք, բայց մենք չենք հանգստանում», – Սլոթի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: