Արդա Գյուլերը կարող է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել

Մադրիդի «Ռեալը» կարող է վարձավճարով բաց թողնել կիսապաշտպան Արդա Գյուլերին, որպեսզի նա կանոնավոր խաղային պրակտիկա ստանա:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, 19-ամյա ֆուտբոլիստի համար կպայքարեն չորս ակումբներ։

Այս ցանկում են «Աստոն Վիլան», «Միլանը», «Յուվենտուսը» և «Արսենալը»: 2024/2025 մրցաշրջանում Արդա Գյուլերը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 13 պաշտոնական հանդիպման։

Դրանցում թուրք կիսապաշտպանը մեկ գոլային փոխանցում է կատարել: Նախկինում խոսակցությունները Գյուլերին կապում էին եվրոպական այլ ակումբների, մասնավորապես՝ «Նապոլիի» հետ:

Transfermarkt պորտալը նրան գնահատում է 45 միլիոն եվրո: