Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ից նոյեմբերի 26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Մոլդովա՝ նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին ընկերական հանդիպումներ անցկացնելու այդ երկրի հավաքականի հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահ՝

Ալինա  Պողոսյան                        «Կռիլյա Սովետով» (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Լիլիթ    Բաբայան                        «Փյունիկ – աղջիկներ»
Սվետլանա  Կարագյոզյան      «Ռուբին»  – (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Պաշտպաններ՝

Լիանա Ղազարյան                      «Ռոստով» – (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Նատաշա   Չեկի-Ժամգոչյան
Անյուտա   Գալստյան                 «Ուրարտու – աղջիկներ»
Հասմիկ  Գրիգորյան                   «Ուրարտու – աղջիկներ»

Կիսապաշտպաններ՝

Միլանա  Վարդանյան                 «Կրասնոդար» – (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Նիկա Սմիռնովա                        «Ենիսեյ» – (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Վերոնիկա Ասատրյան                «Արարատ Թալին» – (ԷՍՏՈՆԻԱ)
Լառա   Կազանչյան                    «Քրեյթոնի համալսարան» – (ԱՄՆ)
Լիզա    Կազանչյան                    «Օկլանդի համալսարան» – (ԱՄՆ)
Մարալ Արթին                              «Մոթրիլ» – (ԻՍՊԱՆԻԱ)
Անեթ    Մեհրաբյան                    «Արարատ Արմենիա – աղջիկներ»

Հարձակվողներ՝

Oկսաննա         Պիզլովա           «Ռուբին» – (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Լուսինե             Կոստանյան     «Ուրարտու – աղջիկներ»
Ավա      Չոլակյան                        «Սթիլֆ» – (ԱՄՆ)