«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» դեմ խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Փլեյ-օֆֆ դուրս գալու համար մենք պետք է ևս յոթ կամ ութ միավոր վաստակենք։ Շատ դժվար հանդիպումներում մենք կարողացանք 10 միավոր վաստակել, գերմանական թիմերը ունակ են հաղթել ցանկացածին։
«Լայպցիգը» երկրորդն է Գերմանիայում, դա շատ բան է ասում, ուստի մենք պետք է լավ խաղանք մեր երկրպագուների առջև՝ հաղթելու համար», – Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին, «Ինտերը» կհյուրընկալվի «Լայպցիգին»։