SERIE A. «Նապոլին» հաղթեց «Ռոմային»

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Նապոլի» – «Ռոմա» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Խաղի 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 29 միավոր և մեկ միավորով առաջ է «Ինտերից», «Ֆիորենտինայից», «Ատալանտայից»։ «Ռոման» 13 միավորով 12-րդն է։