Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչպես է տապալվել Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխությունը 2012 թվականին։

«2012 թվականին ես համաձայնեցի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ եթե սըր Ալեքս Ֆերգյուսոնը զանգահարի քեզ, դու չես կարող ասել՝ ոչ։ Ավելին, ես ընդամենը 22 կամ 23 տարեկան էի։ Ես երջանիկ էի Դորտմունդի «Բորուսիայում», բայց «Մանչեսթեր Յունայթեդն» այն ժամանակ իր գագաթնակետին էր։

Հիշում եմ նաև «Բորուսիայի» նախագահի հետ զրույցը. Նա ինձ ասաց, որ ես թիմին պետք եմ, նրանք չեն պատրաստվում ինձ վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»», – ասել է Լևանդովսկին Ռիո Ֆերդինանդի YouTube-ի ալիքում տեսանյութում։

Լեհ ֆուտբոլիստը «իշամեղուների» կազմում հանդես է եկել 2010-ից 2014 թվականներին։ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը անգլիական ակումբը գլխավորել է 1986-ից 2013 թվականներին։