Պեպ Գվարդիոլան կարծում է, որ եթե իր թիմը պարտվի «Լիվերպուլին», ապա ԱՊԼ-ն հաղթելու շանսեր չի ունենա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ եթե իր թիմը պարտվի Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում, որտեղ կհանդիպի «Լիվերպուլին», ապա այս մրցաշարում հաղթելու շանսեր չեն ունենա։

-«Մանչեսթեր Սիթին» բաց կթողնի չեմպիոնական տիտղոսը, եթե «Լիվերպուլից» հետ մնա 11 միավորով:
-Այո։ Եթե ​​«Լիվերպուլը» հաղթի, ապա այո»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Անգլիայի առաջնության 12 խաղից հետո «քաղաքայինները» վաստակել են 23 միավոր և այժմ զբաղեցնում են երկրորդ տեղը՝ առաջատար «Լիվերպուլից» զիջելով հինգ միավորով, սակայն մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։