Մարկ Կասադո. «Ներողություն եմ խնդրում թիմից և երկրպագուներից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն ներողություն է խնդրել «Սելտայի» դեմ խաղում (2։2) խաղադաշտից հեռացման համար։

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել 82-րդ րոպեին, այդ ժամանակ կատալոնական ակումբը հաղթում էր 2։0 հաշվով։ Տասը հոգով մնացած «Բարսելոնան» կորցրին առավելությունը՝ 84-րդ և 86-րդում գոլեր բաց թողնելով։

«Ներողություն եմ խնդրում թիմից և երկրպագուներից։ Խաղադաշտում որոշումները կայացվում են վայրկյանի հազարերորդականում, ակնհայտորեն իմ որոշումը սխալ էր։ Մենք կշարունակենք աշխատել»,- Կասադոյի խոսքերն է մեջբերում AS-ը։