«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է եզրային պաշտպան ձեռք բերել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում են հայտնվել ձախ եզրային երեք պաշտպաններ։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները դիտարկում են Ալֆոնսո Դեյվիսին, Նունո Մենդեշին և Միլոշ Կերկեզին գնելու տարբերակը:

Հավանական է, որ թվարկված խաղացողներից մեկը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշեցնենք, որ վերջերս «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը։

Անգլիայի առաջնության 11 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։