Շաբաթ օրը Սթիվ Կուպերը դժգոհել է մրցավարությունից Պրեմիեր լիգայում «Չելսիից» կրած տնային պարտությունից հետո (1-2):
Իսկ կիրակի օրը «Լեսթերը» հայտարարեց 44-ամյա ուելսցի մասնագետի հրաժարականի մասին։
Կուպերը շատ ժամանակ չի անցկացրել որպես «Լեսթերի» գլխավոր մարզիչ։ Նա թիմի ղեկը ստանձնել է ամռանը։
Ուելսցու գլխավորությամբ անցկացրած 14 խաղում աղվեսները տարան չորս հաղթանակ, ունեցան երեք ոչ-ոքի և յոթ պարտություն։
Ներկայումս «Լեսթերը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում է։
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին` հյուընկալվելով «Բրենտֆորդին»։