«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Սելտայի» հետ ոչ-ոքին (2։2)։
Հիշեցնենք, որ 82-րդ րոպեին Մարկ Կասադոյի հեռացումից հետո կատալոնական ակումբը մնաց տասը հոգով։
«Միայն վերջին 10 րոպեները չէին, որ մենք վատ խաղացինք։ Մենք վատ հանդիպում անցկացրինք։ Հնարավոր չէ փոխարինել նոր դեղին քարտ ստացած ֆուտբոլիստին։
Շատ սխալներ թույլ տվեցինք և մեզ պակասում էր վստահությունը գնդակով խաղալիս։ Գավիի մտածելակերպը լավ է թիմի համար։ Մեր նպատակն է ապահովել, որ նա կարողանա ամբողջ խաղն անցկացնել խաղադաշտում, բայց մենք պետք է քայլ առ քայլ գնանք այս ուղղությամբ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։