«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չափազանց հիասթափված է «Սելտայի» դեմ խաղում (2։2) իր թիմի ցուցադրած խաղից։
Հիշեցնենք, որ 82-րդ րոպեին Մարկ Կասադոն հեռացվեց խաղադաշտից և կատալոնական ակումբը մնաց տասը հոգով, իսկ 84-րդ և 86-րդում տանտերերը երկու գոլ խփեցին ու փրկվեցին պարտությունից։
Ինչպես հայտնում է LaTdT-ը, հանդիպման ավարտից անմիջապես հետո Ֆլիկը հանդերձարանում զայրացած նկատողություն է արել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին։ Գերմանացի մարզիչը շատ զայրացած էր և փորձել է ֆուտբոլիստներին փոխանցել, որ նրանք պետք է կենտրոնացած մնան մինչև եզրափակիչ սուլիչը։
Ֆլիկը չափազանց հիասթափված էր հանդիպման ընթացքում թույլ տված անհատական կոպիտ սխալներից։