Պեպ Գվարդիոլան մարզչական վիճակագրական հակառեկորդ է սահմանել

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց «Թոթենհեմից» (0։4)։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում առաջին անգամ պարտվել է տնային առաջնության խաղում՝ չորս գնդակի տարբերությամբ, հայտնում է Squawka-ն։

Գվարդիոլան, ով նախկինում մարզել է «Բարսելոնան» և «Բավարիան», այս ցուցանիշի համար անձնական մարզչական վիճակագրական հակառեկորդ է սահմանել։

Բացի այդ, իսպանացի մասնագետն իր ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում «Թոթենհեմինց» ավելի շատ պարտություն է կրել (9), քան ցանկացած այլ թիմից։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Թիմը 12 խաղում վաստակել է 23 միավոր։