Լա Լիգայի 14-րդ տուրի «Սելտա» – «Բարսելոնա» հանդիպումից հետո կատալոնացիների կիսապաշտպան Գավին խոսել է հանդիպման արդյունքի և իր` մեկնարկային կազմում լինելու մասին։
«Մենք վերահսկում էինք խաղը, բայց Մարկ Կասադոյի հեռացումը ազդեց մեզ վրա: Նրանք երկու շատ վտանգավոր գրոհ զարգացրեցին ու երկու գոլ խփեցին։
Իհարկե, ուրախ եմ, որ երկար ժամանակ անց առաջին անգամ մեկնարկային կազմում եմ, բայց այսօր մենք պետք է երեք միավոր վաստակեինք, ինչը մեզ չհաջողվեց», – ասել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Գավին։