Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, կիսվել է «Ոսկե գբդակի» մասին իր կարծիքով։
«Ռոդրին հիանալի ֆուտբոլիստ է։ «Ռեալը» ոչինչ չունի նրա դեմ։ Այնուամենայնիվ, նա արժանի էր «Ոսկե գնդակին» ոչ թե այս տարի, այլ այն ժամանակ, երբ «Սիթին» նվաճեց թրեբլը:
Բայց հետո նրան մրցանակ չտրվեց։ Այս անգամ մենք որոշեցինք փոխհատուցել դրա համար»,- «արքայական» ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Ռոդրին նախորդ մրցաշրջանում դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն և 2024 թվականի Եվրոպայի հաղթական առաջնությունը։