Իսպանական Լա Լիգայի վերջին 14-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում կատալոնական «Բարսելոնան» հակառեկորդ սահմանեց։
Լա Լիգայի մեկ խաղում «Բարսելոնան» մրցակցին թույլ տվեց ստեղծել ամենաշատ գոլային հնարավորությունները վերջին յոթ մրցաշրջանների հաշվարկով։
«Սելտան» 7 անգամ կարողացավ գոլային պահ ստեղծել Ինյակի Պենյայի դարպասի մոտ։
Հիշեցնենք որ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ Կատալոնացիները վերջին երկու խաղերում վաստակեցին ընդամենը մեկ միավոր։