«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպանին

«Արսենալն» աշխատում է թիմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հաջորդ ամառ լոնդոնյան ակումբը կարող է խոշոր առաջարկ անել «Միլանի» կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսի համար:

2024/2025 մրցաշրջանում Ռեյնդերսը «Միլանի» կազմում անցկացրել է 15 պաշտոնական հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը չորս գոլ է խփել և երեք գոլային փոխանցում է կատարել:

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 26-ամյա հոլանդացուն գնահատում են 30 միլիոն եվրո։ «Արսենալն» այժմ զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։