«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը։
«Կարծում եմ՝ մեզ համար գլխավորն այն էր, որ մենք պետք է գործեինք որպես միավոր: Երբ խաղում ես «Մանչեսթեր Սիթիի» դեմ, չես կարող հույս դնել առանձին ֆուտբոլիստների վրա:
Պետք է հավաքական լուծումներ գտնել։ Կարծում եմ՝ մենք շատ լավ էինք պաշտպանվում»,- լրագրողներին ասել է Պոստեկօղլուն։ Ներկա պահին «Թոթենհեմը» Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում է։
Հաջորդ տուրում Պոստեկօղլուի թիմը սեփական հարկի տակ կխաղա «Ֆուլհեմի» հետ։