«Այաքսի» պաշտպան Դիվայն Ռենշ հայտնվել է երկու եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը» ցանկանում են գնել ֆուտբոլիստին։ Հնարավոր գնորդները կարող են անվճար պայմանագիր կնքել 21-ամյա ֆուտբոլիստի հետ, քանի որ նրա պայմանագիրը «Այաքսի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Հոլանդիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է ութ հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։