«Սպորտինգի» վինգերը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Լիսաբոնի «Սպորտինգի» վինգեր Մաքսիմիլիանո Արաուխոն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր Լիգայի չեմպիոնը երկար ժամանակ հետևել է ուրուգվայցի ֆուտբոլիստի ելույթներին։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի և «Սպորտինգի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2029 թվականի ամռանը։

Transfermarkt-ը Արաուխոյի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։