«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է, որ մարզիչը պետք է վերջին խոսքը ասի նոր ֆուտբոլիստներ գնելիս։
«Նոր ֆուտբոլիստների համալրման հարցում ես կասեմ, մարզիչը ես եմ։ Ես ցանկանում եմ ամուր դիրքորոշում ունենալ այս հարցում, քանի որ ցանկանում եմ խաղալ այնպես, ինչպես ուզում եմ։ Դա պետք է լինի համատեղ, բայց կարծում եմ, որ մարզիչը պետք է վերջնական խոսքը ասի»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 39-ամյա պորտուգալացին «Սպորտինգից» հեռանալուց հետո պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2027 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։