«Ինտեր Մայամին» որոշել է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի նախկին խաղընկեր Խավիեր Մասկերանոյին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Խավիեր Մասկերանոն այժմ գլխավորում է Արգենտինայի երիտասարդական հավաքականը։
Նշվում է, որ Մասկերանոն առաջիկա օրերին կգլխավորի «Ինտեր Մայամին», քանի որ երկու կողմերն էլ ավարտում են պայմանագրի բանակցությունները։
Մասկերանոն և Մեսսին միասին հանդես են եկել «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում։ MLS ակումբում են հանդես գալիս նաև «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։