«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողանա ներկա գտնվել «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված երեկոյին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն ընդունել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հրավերը և համաձայնել գալ միջոցառմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին չի կարողանա ներկա գտնվել տոնակատարությանը հրատապ խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-ից 2021 թվականներին։