Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Աուգսբուրգի» դեմ և հաղթեց՝ 3։0 հաշվով։
Մյունխենյան թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողը այժմ Բունդեսլիգայում ընդհանուր առմամբ դարձել է 50 գոլի հեղինակ։ Այս արդյունքին հասնելու համար անգլիացի հարձակվողին պահանջվեց անցկացնել 43 հանդիպում։
Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել այդքան քիչ հանդիպումներում դառնալ 50 գոլի հեղինակ։