Հանս-Դիտեր Ֆլիկ. «Նա չի կարողանա խաղալ «Սելտայի» դեմ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, որ թիմի վինգեր Լամին Յամալը չի ​​օգնի կատալոնական ակումբին Լա Լիգայի 14-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում։

17-ամյա եզրային հարձակվողը շարունակում է ապաքինվել աջ կոճի ոլորումից հետո։

««Ռեալ-Սոսյեդադի» դեմ մենք բավական լավ չխաղացինք, և դա էր արդյունքի պատճառը։ Մենք պարտվեցինք ոչ այն պատճառով, որ Լամինը չխաղաց։ Նա շատ կարևոր է մեզ համար, բայց մենք կարող ենք հարմարվել այլ ֆուտբոլիստների հետ, ովքեր կարող են խաղալ նրա դիրքում։

Նա չի կարողանա խաղալ «Սելտայի» դեմ, կտեսնենք, երբ նա պատրաստ կլինի։ Կարևոր է, որ երբ նա վերադառնա, նա լիովին առողջ լինի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca News Network-ը։