«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի ակնկալում, որ 10 տարի կաշխատի կատալոնական ակումբում։
«10 տարի աշխատել մեկ ակումբո՞ւմ։ Չեմ կարծում, որ կարող եմ այդքան երկար մնալ։ Ես չորս թոռ ունեմ, և նրանց պետք է ժամանակ տրամադրեմ մինչև 70 տարեկանս դառնալը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի մայիսին։