Ֆերնանդինյո․ «Ես իսկապես հպարտ եմ նրանով»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Ֆերնանդինյոն խոսել է «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսի հաղթանակի մասին։

«Ես իսկապես հպարտ եմ նրանով». «Ես տեսա, որ նա զարգացավ և առաջադիմեց՝ դառնալով լավագույններից մեկը աշխարհում», – Ֆերնանդինյոյի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Հիշեցնենք, որ Ռոդրին հոկտեմբերի վերջին ստացավ «Ոսկե գնդակը» նախորդ մրցաշրջանում ունեցած հաջողությունների համար։

Այս մրցանակն առաջինն էր նրա կարիերայում։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ընդամենը երեք խաղի։ Ռոդրին պատռել է ծնկի խաչաձև կապանները և առնվազն մինչև գարուն կբացակայի խաղադաշտից։