«Բարսելոնայի» ֆուտբոլիստների հասցեին ռասիստական ​​վիրավորանքներ հասցրած երկրպագուները դեռ չեն պատժվել

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի բռնության դեմ պայքարի հանձնաժողովը դեռևս որոշում չի կայացրել հոկտեմբերի 26-ին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հասցեին ռասիստական ​​վիրավորանքներ հասցրած երկրպագուների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործով որոշում չի կայացվել՝ չնայած այն հանգամանքին, որ այս հանձնաժողովը երեք անգամ հանդիպել է «Էլ-կլասիկոյից» հետո։ Ընդգծվում է, որ նախկինում նմանատիպ դեպքերում բռնության դեմ պայքարի հանձնաժողովը շատ ավելի արագ էր կայացրել իր վճիռը։

«Բարսելոնայի» հարձակվողներ Լամին Յամալը, Ռաֆինյան և Անսու Ֆատին ռասիստական ​​բռնությունների են ենթարկվել։