«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր թիմի խաղն ընթացիկ մրցաշրջանում։ Անգլիական ակումբը պարտվել է իր վերջին չորս հանդիպումներում, այդ թվում՝ Պրեմիեր Լիգայի երկու հանդիպումներում։
«Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց ոչ կատարյալ։ Շատ վերելքներ ու վայրէջքներ եղան։ Մենք շատ լավ սկսեցինք, բայց հետո որոշ խնդիրներ առաջացան՝ մի քանիսը լավ, մի քանիսը վատ։ Մենք կենտրոնացած ենք ապագայի վրա և փորձում ենք անել առավելագույնը։
Թիմն այս պահին վնասվածքներ ունի։ Թիմը լավ տրամադրություն ունի՝ բոլորն իրենց երջանիկ են զգում, այդ թվում՝ ես։ Փորձում եմ վայելել ամեն օր և կիսվել դրականությամբ ուրիշների հետ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Ներկայումս Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ առաջատար «Լիվերպուլից» զիջելով հինգ միավորով։