Էրլինգ Հոլանդը կարող է մեկ օրով բանտարկվել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հայտնվել Շվեյցարիայի բանտերից մեկում:

Ինչպես հայտնում է Goal-ը, նա հաջորդ անգամ այդ երկիր այցելելիս կարող է մեկ օրով բանտարկվել։ Բանն այն է, որ Շվեյցարիայում Հոլանդը 60 ֆրանկ (մոտ 65 եվրո) չվճարված տուգանք ունի։

Էրլինգի հայրը ապրում է Շվեյցարիայում։ Հաջորդ անգամ, երբ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը իր հորը տեսնելու համար պետք է կարգավորի իրավիճակը, որպեսզի խուսափի սահմանափակումներից, թեկուզ կարճատև:

2024/2025 մրցաշրջանում Էրլինգ Հալանդը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ։