«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է իր թիմի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի մասին, ով գոլ խփեց «Լեսթերի» դեմ խաղում։
«Կարծում եմ, որ նա հիանալի է գործում: Նիկոլասը հսկայական աշխատանք է կատարում խաղադաշտում ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի: Մարզչական շտաբը և ես շատ գոհ ենք նրա կատարած աշխատանքից։
Ջեքսոնը մեծ ջանք է գործադրում, բայց նա կարող է էլ ավելի լավը դառնալ»,- ասել է Մարեսկան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս մրցաշրջանում 23-ամյա սենեգալցին «Չելսիի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: