Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Կիլիան Մբապպեի խաղային դիրքի մասին։
Մամուլը գրում է, որ ֆրանսիացին կցանկանար հարձակման գծում խաղալ ձախ եզրում։
«Կիլիանը երբեք ինձանից խաղադաշտում դիրք չի խնդրել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է լինել մեկնարկային կազմում։ Մբապպեն ու Վինիսիուսը ֆիքսված դիրք չունեն խաղադաշտում։
Ամեն ինչ կախված է խաղից»,- ասել է Անչելոտտին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում:
Կիրակի օրը Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի «Լեգանեսը»։ Կառլո Անչելոտտիի թիմի համար այս խաղը արտագնա կլինի։
Ներկայումս «Լոս Բլանկոները» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են։