Կառլո Անչելոտտին նշել է աշխարհի լավագույն ակումբի անունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է աշխարհի մեծագույն ակումբի մասին հարցին։

«Ես աշխատել եմ շատ թոփ ակումբներում, բայց «Ռեալը» ամենամեծն է աշխարհում, կազմակերպման և պահանջների առումով։ Այստեղ հասկանում ես, որ ամենակարևորը խաղադաշտում հաջողության հասնելն է։ Նախագահի աշխատանքը տպավորիչ է, և ակումբը հաղթում է նրա ջանքերի շնորհիվ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։

Իտալացի մասնագետը իր մարզչական կարիերան սկսվել է 1996 թվականից, երբ նա գլխավորեց «Պարման»։ Մադրիդի «Ռեալից» առաջ նա մարզել է «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին», ՊՍԺ-ն, «Բավարիան», «Նապոլին» և «Էվերթոնը»։