Բրազիլիայի Գերագույն դատարանը պատասխանել է Ռոբինյոյի ազատ արձակման որոշմանը

Բրազիլիայի Գերագույն դատարանը դեմ է արտահայտվել Ռոբինյոյին բանտից ազատելուն։ Այս մասին հայտնում է Ge Globo-ն։

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողին իտալական դատարանը դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ Իտալիայում խմբակային բռնաբարության մեղադրանքով։ Բրազիլիայում ձերբակալվելուց հետո 40-ամյա Ռոբինյոն գտնվում է Սան Պաուլոյի Տրեմեմբե բանտում։

Նախկինում Ռոբինյոյի պաշտպանությունը վիճարկել էր կալանքի օրինականությունը՝ հիմնվելով օտարերկրյա դատարանի վճռի վրա։

Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանը ճնշող մեծամասնությամբ քվեարկել է դատավճիռն ուժի մեջ թողնելու օգտին։