Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Գյուլերի համար պայքարին միացել է «Նապոլին», որը ներկայումս Իտալիայի առաջնության առաջատարն է։
Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը մասնակցել է «Ռեալի» 12 պաշտոնական հանդիպման։ 19-ամյա ֆուտբոլիստը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 45 մլն եվրո։