Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստ է հանձնել, որի արդյունքներով պարզվել է, որ նրա նախնիներն ապրել են Կամերունում։
Բրազիլացուն պաշտոնապես տրվել է այս մասին տեղեկանք Ուրուգվայի հավաքականի հետ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղից առաջ (1:1): Այս մասին հայտնում է Ge.globo-ն։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը 24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։