«Մանչեսթեր Սիթիի» մի շարք ֆուտբոլիստներ վերադարձել են ընդհանուր խումբ

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Թոթենհեմի» հետ հանդիպմանն ընդառաջ մարզումներին վերադարձել են չորս ֆուտբոլիստներ։

Ընդհանուր խումբ են վերադարձել կիսապաշտպաններ Քևին Դե Բրույնեն և Ջեկ Գրիլիշը, ինչպես նաև պաշտպաններ Ջոն Սթոունսն ու Մանուել Ականջին։

Պրեմիեր Լիգայի 11 տուրից հետո «Քաղաքայինները» 23 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, իսկ լոնդոնցիները 10-րդն են։