Հայտնի է Ռուբեն Ամորիմի գլխավոր տրանսֆերային նպատակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Լիլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անխել Գոմեսին: Այս մասին հայտնում է The Sun Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա Գոմեսը «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Նշվում է, որ պաշտպանի խաղը վաղուց գրավել է պորտուգալացի մասնագետին: Այս մրցաշրջանում Գոմեսը մասնակցել է 15 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։