«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին, ով 2024 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը», Լիոնել Մեսսիին անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ։
Իսպանացին համեմատել է Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
«Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Ռոնալդուն առանց տաղանդի կարողացավ հավասարվել Մեսսիին։ Բայց նրանք, ովքեր խաղացել են Մեսսիի և Ռոնալդուի դեմ, կարող են տեսնել տարբերությունը:
Մենք չէինք ուզում Ռոնալդուին տեսնել մեր տուգանային հրապարակում, քանի որ այնտեղ նա մահացու էր: Բայց Մեսսիի դեպքում խաղադաշտում ամենուր վտանգ կար:
Երբ Մեսսին ստանում էր գնդակը, մտածում էինք. «Սա վտանգավոր է»: Առաջին անգամ, երբ ես խաղացի նրա դեմ, փորձեցի խլել գնդակը նրանից, իսկ նա ռինգում ցլի պես խույս տվեց քեզանից։ Ես այնպիսի զգացում ունեի, որ ինչ-որ վատ բան է լինելու»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Goal-ը: