«Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է

«Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է, հայտնում է «նռնագույնների» մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի այսօր կայանալիք մեր հանդիպումը չի կայանալու մրցակից թիմի չներկայանալու պատճառով», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

FastNews-ի տվյալներով, «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները տևական ժամանակ աշխատավարձ չեն ստանում ու հրաժարվում են մասնակցել խաղերի և մարզումների։

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում երևանյան ակումբը 14 խաղից հետո 14 միավորով 8-րդ տեղում է։