Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:
Հայտնի լրագրող Խոսե Ալվարեսի խոսքերով՝ «Բարսելոնան» վերջերս զգալի առաջընթաց է գրանցել 28-ամյա գերմանացու տրանսֆերի հարցում, որին գնել հավակնում են Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» և «Չելսին»։
Այս մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ։
Գերմանացի պաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի կեսերը: