Ջոն Թերի․ «Նա ինձ հիշեցրեց իմ մասին»

«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին խաղաոճով իրեն նման ֆուտբոլիստի է նկատել։

43-ամյա անգլիացին խաղաոճով իրեն է նմանեցնում Ալֆի Գիլքրիստին։ 20-ամյա կենտրոնական պաշտպանն ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Շեֆիլդ Յունայթեդում»:

«Գիլքրիստն ինձ հիշեցրեց իմ մասին բառացիորեն այն առաջին մարզումներից, որոնցում ես տեսա նրան: Հուսով եմ, որ նա կվերադառնա «Չելսի»:

Ալֆին ու նրա ողջ ընտանիքը աջակցում են «Չելսիին», – Թերիի խոսքերն է մեջբերում լրագրող Կիրան Գիլը։

Ալֆի Գիլքրիստը լոնդոնյան գրանդի առաջին թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։