Ժոաու Կանսելու. «Հպարտ եմ, որ հանդես եմ եկել այդ ակումբում»

Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն սեր է խոստովանել «Բարսելոնային»: Այժմ 30-ամյա պորտուգալացին հանդես է գալիս «Ալ-Հիլալում»:

«Ես կարող եմ հպարտությամբ և ուրախությամբ ասել, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ «Բարսելոնայում»: Սա այն ակումբն է, ում ես միշտ աջակցել եմ»,- ասել է Կանսելուն:

Հիշեցնենք, որ Ժոաու Կանսելուն «Բարսելոնայում» խաղացել է 2023-2024 թվականներին՝ վարձավճարով տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»: