Գերմանիայի ֆուտբոլի միությունը ցանկանում է Յուլիան Նագելսմանի հետ շարունակել համագործակցությունը նաև 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Հաղորդվում է, որ կողմերը բանակցություններ են վարում պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելու շուրջ։
Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։
Նշենք, որ Եվրո-2024-ում թիմը քառորդ եզրափակիչում պարտվեց Իսպանիային։