«Մանչեսթեր Սիթիի» չորս ֆուտբոլիստներ ԱՊԼ-ի 12-րդ տուրի խաղից առաջ սկսել են մարզվել ընդհանուր խմբի հետ։
Ինչպես հայտնում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը, ընդհանուր խմբում մարզվել են Կևին դե Բրույնեն, Ջոն Սթոունսը, Ջեկ Գրիլիշը և Մանուել Ականջին։
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի նոյեմբերի 23-ին, մրցելով «Թոթենհեմի» հետ: