Էնցո Մարեսկան հայտնել է «Չելսիի» ֆուտբոլիստի վնասվածքի մասին

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կրկին շարքից դուրս է եկել: Այս մասին խոսել է մարզիչ Էնցո Մարեսկան։

«Ռիսը մի փոքր անհարմարություն է զգում։ Հաջորդ խաղում մենք ռիսկի չենք դիմի և հանգստի հնարավորություն կտանք նրան»,- լրագրողներին ասել է Մարեսկան:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում 24-ամյա Ջեյմսը խաղադաշտ է դուրս եկել չորս խաղում։

11 տուրից հետո «Չելսին» 19 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։