Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել իսպանական թոփ ակումբ։

Ինչպես հայտնում է Defensa Central-ը, արգենտինացու ծառայություններով մեծապես հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Լոնդոնցիները որոշել են գումարի չափը, որի դիմաց պատրաստ են բաժանվել Ֆերնանդեսից, այն կազմում է 120 միլիոն եվրո։

23-ամյա կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել մոտ երկու տարի առաջ «Բենֆիկայից» 121 միլիոն եվրո տրանսֆերային արժեքի դիմաց։ Այս մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է «Չելսիի» 15 հանդիպման և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ, որոնցից երեքը կատարել է Նոյի հետ Կոնֆերենց լիգայի խաղում։

Ֆերանդեսի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։